|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին. հայտնում են Արցախի ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ եւ ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի եւ Կիպրոսի միջեւ գործնական համագործակցության խթանման եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ: