Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասից դեպի Դավթաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Հ. Մելքումովի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան մոտակայքում բախվել են «Լիլիթ-Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող «Ford Transit» մակնիշի (վարորդը Ա. Գ., 1985 թ.) և «Honda Fit» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., 1995 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Ա.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: