Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Արարատյան բակալավրիատի նկատմամբ: «Ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է բանակցում «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի մենք Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք: Պետությունը հսկայական գումարներ է ծախսել՝ ավելի քան 2 մլրդ դրամ, սակայն նույն այդ պետությունը 0 ազդեցություն ուներ դրա վերահսկողության վրա: Այս ծրագիրը նախատեսվում էր, որ պետք է ներդրվեր ընտրված ավագ դպրոցներում: Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նախարարության խումբը բանակցում է այս պահին ծրագիրն իրականացնողների հետ:
«Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետև այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է և չի կարող կորել»,- ընդգծեց Հարությունյանը: