Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով ավելի պակաս, փոխարենը՝ բարձր որակի: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա նշեց, որ Վայոց ձորի մարզում բերքը քիչ է լինելու, բայց քանի որ այդ մարզը տալիս է խաղողագործական ընդհանուր տնտեսության 1-2 տոկոսը, ունենք նորմալ քանակի բերք:
«Այս տարի կմթերվի 105-110 հազար տոննա խաղող: Խաղողի մթերման հետ կապված կարող եմ ասել, որ նախորդ տարվանից այստեղ դրական միտում կա: Եթե նախորդ տարի կոնյակի գործարանն ու մյուս գործարանները նույն գնով էին խաղող մթերում, ապա այս տարի մյուս գործարանները 1 կգ խաղողի համար առաջարկում են 5 դրամ ավելի: Գործարաններ կան, որոնք կոնյակի խաղողի համար սահմանել են 155-160 դրամ, գինու սպիտակ խաղողի համար՝ 200 դրամ, կարմիր խաղողի համար՝ 205-210»,- ասաց նա:
Բանախոսը նշեց նաև, որ այս տարի կոնյակի և գինու արտահանման աճ է նկատել, և դա կարող է շարունակական լինել: