Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Խոսքը եւ մրգերի, եւ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։ «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ ներմուծվում է»,– նշել է նա։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում