կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 17:08
Քաղաքական

Ընկալել դա որպես վերանայում, ես կարծում եմ, որ վարչապետը որևէ կերպ նման ազդակ չի տվել. ԱԳ նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ընկալել դա որպես վերանայում, ես կարծում եմ, որ վարչապետը որևէ կերպ նման ազդակ չի տվել. ԱԳ նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում  կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում արված հայտարարությանը:

«Վարչապետն անդրադարձել է երեք սկզբունքներին և վեց տարրերին, և կարծում եմ՝ վարչապետը բավական պարզ է եղել իր հայտարարության մեջ: Խոսքը գնացել է մեկնաբանության և տարբերվող մեկնաբանությունների մասին, և որ մենք նպատակ չպետք է ունենանք ներգրավվելու լեզվակռվի մեջ, այլ՝ հստակեցնելու բոլոր կողմերի մոտեցումները մեկնաբանությունների, ընկալումների առումով, թե ինչ են նշանակում այս երեք սկզբունքներն ու վեց տարրերը: Ընկալել դա որպես վերանայում, ես կարծում եմ, որ վարչապետը որևէ կերպ նման ազդակ չի տվել, այլ ավելի կարևոր ազդակ է տվել այն առումով, որ մեզ անհրաժեշտ է աշխատել նաև՝ բացառելու այնպիսի մեկնաբանություններ, մոտեցումներ ու ընկալումներ, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացնում ընկալումների առումով, թե ինչ է սա նշանակում:

Խնդիրը վերաբերում է ընկալումներին և թե որքանով մոտ են կողմերի ընկալումներն այս փաթեթի առնչությամբ: Կարծում եմ, որ վարչապետը բավական հստակ անդրադարձել է դրան, և շատ դժվար է որևէ բան ավելացնելը: Հույսով եմ, որ կկարողանանք ևս մեկ անգամ ընթերցել և հասկանալ, որ մեր հիմնական շեշտադրումը վերաբերում է նրան, թե որքանով է հնարավոր բացառել տարաձայնություններն ու լեզվակռիվները այս փաթեթի առնչությամբ»,-ասել է նա: