|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հ․Մ․Ը․Մ-ի 100-ամյակի առիթով հայրենիք ժամանած թվով 1200 սկաուտներ քիչ առաջ Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ։
Քայլերթը մեկնարկեց Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի նվագախմբի գլխավորությամբ։
Օրվա առիթով Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Հ․Մ․Ը․Մ․-ի վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակին նվիրված բանակման ընդհանուր խմբապետուհի Թալին Օրդողլյանը։