Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հուլիսի 18-ին աշխատանքային այցելություն կատարեցին Արագածոտնի համայնքներ եւ ծանոթացան ոռոգման գործընթացի խնդիրներին:
Առաջին հանդիպումը կայացավ Արագածավանում: Համայնքը միավորված է եւ իր մեջ ներառում է նաեւ Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերը: Ոռոգումն այստեղ իրականացվում է Ախուրյանի ջրամբարից:
Կայացավ հանդիպում համայնքապետի, վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ: Քննարկվեցին ոռոգման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են բնակչությանը եւ կանոնավոր ջրամատակարարման առումով դժգոհությունների տեղիք տալիս: Մասնավորապես բարձրացվեցին ջրի սակագնի, ինչպես նաեւ բաշխման հարցերը: Նշվեց, որ ջրի քանակությունը բավարար է, եւ կազմակերպված աշխատանք տանելու պարագայում այն, թերեւս, կբավարարի պահանջարկին:
Հաջորդ հանդիպումը կայացավ մարզպետարանում, ուր ներկա էին Արզնի-Շամիրամ ջրանցքից օգտվող մի շարք համայնքների՝ Պարտիզակի, Ն. Բազմաբերդի, Ագարակավանի, Ն. Ամանոսի, Շամիրամի, Ն. Եդեսիայի. Օշականի եւ Արագածոտնի համայնքապետերը, Արագածոտն ՋՕԸ-ի պատասխանատուները:
Մի շարք հարցերի մեջ առանձնակի կարեւորվեց ջրի բաշխման խնդիրը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշեց, որ ջրամատակարարման գործընթացի հաջողությունը մեծապես կապված է այս խնդրի հետ, քանի որ գրեթե ամենուր ջրի քանակությունը բավարար է, եւ գործի ճիշտ կազմակերպվածության անհրաժեշտություն կա: Նա ասաց, որ այս առումով հատկապես տուժում են հեռավոր համայնքները եւ առաջարկեց ջրամատակարարումը սկսել հենց այս համայնքներից: Այլապես, ստացվում է, որ ջրանցքին մոտ գտնվող համայնքները հայտնված են արտոնյալ վիճակում:
Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին