Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ասուլիսից առաջ տեղեկացրեց, որ իր վաղեմի ընկերներն ու գործընկերները` ՀՀԿ-ականներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ և արդեն լիարժեքորեն ներգրավված են նախարարության աշխատանքներում:
Ապա նախարարը խոսեց «Ազգ-բանակ» ծրագրի առաջիկա անելիքների, ինչպես նաև ռազմական կրթության հեռանկարների մասին:
Սոցիալական ծրագրերից նախարարը մատնանշեց զոհված զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարան տրամադրելու խնդրի լուծումը: Խնդիր է դրվել մինչև 2019-ը ամբողջությամբ լուծել այդ հարցը:
«Բոլոր ջանքերը պետք է ներդնենք զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը կարգավորելու համար: Մեծ աշխատանք կա անելու: Երկար տարիներ կատարվել է հերթագրում, բայց այդ հերթագրումը լիարժեք չի ուսումնասիրվել, ցուցակների որակը դժվարանում եմ այս պահին գնահատել, բայց պետք է համապատասխան բաշխել ռեսուրսները, հիմա մենք ակտիվ սկսել ենք զբաղվել այդ գործով: Նույն խնդիրը պետք է լուծվի առաջին կարգի հաշմանդամների համար, խոսքը վերաբերում է բնակարանային պայմանների բարելավմանը և անօթևան հաշմանդամների բնակարանների խնդրի լուծմանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Երկրորդ հանձնարարականը բնակարանային խնդրի հետ է կապված, վերաբերում է ՊՆ ծառայողական բնակֆոնդին: Այսօր կա 1200 բնակարան, որտեղ ապրում են սպաները, և այդտեղ, նախարարի խոսքով, կա անարդարության տարր. պետք է անել ամեն ինչ, որ գոնե այս տարվա ընթացքում այդ բնակարանների կեսը սեփականաշնորհվեն սպաների կողմից, և նրանք կկարողանան լիարժեքորեն տնօրինել այդ բնակարանները: