կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 13:20
Քաղաքական

Ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի`ուսումնասիրեիք նրանց պապերին, ծնողներին. Գալուստ Սահակյան

Ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի`ուսումնասիրեիք նրանց պապերին, ծնողներին. Գալուստ Սահակյան

Եթե մի քանի լեզվի տիրապետեի, կխոսեի չինարենով: Մենք տրամադրված ենք այնպես, ինչպես հայտարարել եմ իմ ելույթի ժամանակ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով Հայաստանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված գազի համաձայնագրի քվեարկության մասին:

 

Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկել համաձայնագրերի փաթեթին, քանի որ այդ որոշումը կայացրել է երկար քննարկումների արդյունքում: Գ.Սահակյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ` արդյո՞ք բոլոր պատգամավորները կարդացել են համաձայնագրի տեքստը, բայց համաձայնագիրն իր գաղափարախոսությամբ ՀՀԿ-ի համար ընդունելի է: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է քննարկումներին և իր համաձայնությունը տվել:

 

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հանրությունը ՀՀԿ-ին «դավաճան» պիտակն է կպցնում, Գ.Սահակյանը հիշեց Կոնյակի գործարանի օտարումը: «Այն ժամանակ ավելի լուրջ ընդդիմություն կար, նորից դավաճանություն, տարբեր մակդիրներ էին ասում, բայց երկու տարի հետո զգացին, որ մեր ամենալավ հարկատուն է»,- ասաց նա` հավելելով. «Նրանք, ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի, որ ուսումնասիրեիք, թե ովքեր են եղել նրանց պապերը, ծնողները, և կտեսնեք հայի մի տեսակ, որը դարեր շարունակ նույն հոգեբանությամբ գալիս է ինտրիգներ ստեղծելու համար»:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ համաձայնագրում հակապետական կետեր չկան: