Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Բրիտանացի ջազ երգչուհի, «Գրեմմի»-ի մրցանակակիր Ջոս Սթոունը հարցազրույց է տվել Pop Matters միջազգային էլեկտրոնային ամսագրին:
Զրուցավարը երգչուհուն հարցրել է, թե, այսքան երկրներ այցելելով, արդյո՞ք կա մի բան, որը կուզենար միշտ ունենալ: Ի պատասխան` երգչուհին խոսել է հայկական գինու մասին: «Հայաստանում մի գինի կար, որը պահվում էր կերամիկայից կուժի մեջ: Խորհուրդ կտայի այն անպայման փորձել: Ցավոք, ես շատ չեմ կարող այն օգտագործել, քանի որ երգելուց առաջ ալկոհոլային խմիչք չեմ խմում»,- ասել է Սթոունը:
Հիշեցնենք, որ 2016-ին Սթոունը Հայաստան էր ժամանել «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում: Նա համերգով հանդես եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ջոս Սթոունը տեսահոլովակ է հրապարակել «Գաթա Բենդ»-ի հետ համատեղ. նրանք երգում են «Դոնե յար»-ը: