|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ թե ովքե՞ր կողմ կքվեարկեն, ովքե՞ր` դեմ, նա հայտնեց, որ դա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լիազորություններն են, նա կասի:
Հարցին` ականատես կլինե՞նք այն սցենարին, ինչ եղավ վարչապետի ընտրության ժամանակ, Շարմազանովը պատասխանեց, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն է`լ կողմ:
Նա նաև նշեց, որ այսօր խմբակցությունը լքողներ չեն եղել, և որ 52 հոգի են դեռ:
Նշենք, որ ավելի վաղ խմբակցությունը չլքած գործարար պատգամավորները` Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, լրագրողներին ասացին, որ չեն լքի ՀՀԿ խմբակցությունը: