Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք»-ի նախագծին քվեարկեց 5 դեմ 5 կողմ պատգամավոր: Նշենք, որ «Ելք»-ն առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ձայների այսպիսի հարաբերակցությամբ նախագիծը դրական եզրակացություն չի ստանում: «Ելք»-ից բացի կողմ քվեարկեցին «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները, իսկ ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։ Վաղը հարցը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։ Հարցով հիմնական զեկուցողը կլինի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան խմբակցության» անդամ Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանեց ընդդիմադիր գործընկեր «Ելք»-ին՝ նշելով, որ Հարկային օրենսգրքում նրանց առաջարկած փոփոխությունները իրատեսական են։ «Ելք»-ի նախագիծն իրատեսական է։ Այն պարզապես ուղղելու խնդիր ունի», - նշեց Մելքումյանը։