կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 23:03
Քաղաքական

Շնորհակալ եմ, որ դուք կաք. Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

Շնորհակալ եմ, որ դուք կաք. Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավով հանդիպում ունեցավ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

Իր ելույթում գործող քաղաքապետը նշեց, որ անցած 4 տարիների ընթացքում ներկայացրել են լավ ծրագիր, և այսօր տեսանելի է, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել Երևանում: Ստորև ներկայացնում ենք մի հատված Տ. Մարգարյանի ելույթից.

«Սիրելի Երևանցիներ, իմ շատ սիրելի շենգավիթցիներ, շնորհակալ եմ, որ եկել եք հանդիպման, շնորհակալ եմ, որ դուք կաք: Սիրելի շենգավիթցիներ, չորս տարի առաջ մենք մեր թիմով ներկայացրեցինք ավելի լավ ծրագիր և այսօր դուք տեսնում եք այս չորս տարիների ընթացքում ինչ ծավալի աշխատանք է կատարվել Երևան քաղաքում՝ Շենգավիթ վարչական շրջանում: Բայց դա չի նշանակում, որ դեռ անելիքներ չկան, դեռ բազում խնդիրներ կան, որ մենք պետք է միասին լուծենք: Միասին վստահելով և այդ խնդիրները՝ համոզված եղեք լուծումներ կստանան: Մենք այս տարիների ընթացքում մեծ քաղաքաշինական ծրագրեր իրականացրեցինք: Ճանապարհաշինություն. հենց սկիզբը դրեցինք Լենինգրադյան-Իսակով ճանապարհը, որը ամենախոշոր ճանապարհն էր անկախ տարիներին մեր Երևան քաղաքում: Եվ այն չափանիշներով կառուցվեց և մի նիշ դրվեց, որ մենք դրանից հետո նաև մեր ճանապարհները պետք է կառուցվեին այդպես: Նախորդ տարի հանձնվեց Շենգավիթ վարչական շրջանի՝ Երևան քաղաքի մուտքը, Նորագավիթի մուտքը, որը դա մեր երևանցիների համար մեծ ձեռքբերում էր: Մենք քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր իրականացրեցինք միասին, ձեր վստահությամբ, վերգետնյա անցումների կառուցումներ, չորրորդ կարգի վթարային բազմաբնակարանային շենքեր, վեց հարյուր հիթսուն ընտանիքներ ապահովվեցին բնակարաններով: 

Մենք այսօր կարող ենք ասել, որ այդ ընտանիքները անվտանգ բնակարաններում են բնակվում, այս ծրագրերը լինելու են շարունակական: Մենք բազում արած աշխատանքներ մեր թիմով կարող ենք ներկայացնել, բայց մենք եկել ենք մեր թիմով ծեր վստահության քվեն խնդրելու, թույլ տալու, որ մենք շարունակենք մեր աշխատանքը, մեր հնագամյա ծրագիրը՝ զարգացման ծրագիրը Երևան քաղաքի: Նախընտարական ծրագիրը, որը իրատեսական է, որում խոստումներ չկան, որը կատարած աշխատանքներ է: Երևանցին գիտի իր քվեն ում է տալու՝ պրոֆեսիոնալ թիմին, բանիմաց թիմին, և այն թիմին, որը միշտ եղել է ժողովրդի կողքին, այն թիմին, որը այս տարիների ընթացքում ժողովրդի հետ շփվելով, ժողովրդի խորհուրդները լսելով, ժողովրդի կարծիքները լսելով նախընտրական ծրագիր է կազմել:

Սիրելի շենգավիթցիներ, ես համոզված եմ, որ միշտ վստահելով այս թիմին՝ փորձառու թիմին, մայիսի տասնչորսին կանգնելու եք  փորձառու թիմի կողքին, նորից վստահելու է փորձառու թիմի, որ այն խնդիրները, նախընտրական ծրագիրը ներկայացնում է մեր թիմը՝ միասին կյանքի կոչենք, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն Երևանի»: