կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 11:41
Քաղաքական

Անջատում եք իմ խոսափողը, բայց, ինչպես տեսնում եք, դա չի արգելում ինձ խոսել. Մարինա Խաչատրյանը՝ Տարոն Մարգարյանին

Անջատում եք իմ խոսափողը, բայց, ինչպես տեսնում եք, դա չի արգելում ինձ խոսել. Մարինա Խաչատրյանը՝ Տարոն Մարգարյանին

Օրենքի խախտում եք կատարում՝ անջատելով իմ խոսափողը, բայց, ինչպես տեսնում եք, դա չի արգելում ինձ խոսել. Երևանի ավագանու նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա խաչատրյանը՝ դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Խաչատրյանը ցանկանում էր ելույթով հանդես գալ, սակայն քաղաքապետը նշեց, որ միայն խմբակցության ղեկավարն իրավունք ունի ելույթով հանդես գալու` նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը: «Մի' խախտեք իմ իրավունքը»,- ասաց Խաչատրյանը, ինչի ի պատասխան` քաղաքապետը նշեց, որ ինքն էլ խնդրում է չխախտել բոլորի իրավունքն ու օրակարգային շեղումներ չմտցնել նիստի ընթացքում: