Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ եթե ինքը հաղթի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից։
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի մեջ թշնամի է տեսնում, թեև Թուրքիան դրա անդամ է: Բոլորովին վերջերս դաշինքը զորավարժություններ էր անցկացնում, որոնց ընթացքում Աթաթուրքը և Թուրքիայի գործող նախագահը որպես մարտական թիրախ էին ներկայացվել: ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում ահաբեկչական քրդական խմբավորումներին, նրանց զինում, այդ պատճառով Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մեր կուսակցությունը գա իշխանության, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն «Ինջիրլիք» ավիաբազայից կհեռանան տուն, իսկ ավիաբազան կանցնի թուրք զինվորականների հսկողության տակ, Թուրքիայում էլ չի մնա ոչ մի ամերիկյան ռազմական ներկայություն»,- ասել է Փերինչեքը:
Նա նաև նշել է, որ հանդես է գալիս Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Ըստ նախագահի թեկնածուի` ընտրություններում հաղթանակից հետո ինքն անմիջապես երկիր կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` դրանով իսկ ամրապնդելով ՌԴ-ի հետ հարաբերությունները: