Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ Լիբանանի պատգամավորական ընտրություններում առաջադրվել են 4 դաշնակցական թեկնածուներ՝ Հակոբ Բագրատունի (ներկայումս ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր), Հակոբ Թերզյան, Սերժ Չուխատարյան և Ալեքսանդր Մաթոսյան: Ընտրություններում նրանց կարգախոսն է՝ «Միասնաբար՝ ամբողջ Լիբանանի համար»:
Հակոբ Բագրատունի
Ծնվել է 1956-ին, Բեյրութում: Սովորել է քաղաքական գիտություններ՝ Բեյրութի ամերիկյան և Լիբանանյան համալսարաններում:
1975-1980 թթ. աշխատել է «Ազդակ»-ում, ինչպես նաև է դաշնակցական աշխարհատարած մամուլի մեծ ընտանիքում: 1980-2000 թթ. եղել է Ազգային Սուրեն Խանամիրյան վարժարանի տնորեն, իսկ 2000-2005 թթ.՝ Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան քոլեջի տնորեն:
1986-2005 թթ. եղել է Համազգայինի Հայագիտական բարձրագույն հիմնարկի դասախոս:
1986-ից ի վեր մաս է կազմել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի իրարահաջորդ կազմերին: Նա աշխատել է նաև Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարբեր հանձնախմբերում:
2005-ին և 2009-ին ընտրվել է լիբանանյան խորհրդարանի անդամ` Մեթնի ընտրաշրջանում:
2015-ից ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է:
Հակոբ Մարտիրոս Համբարձում Թերզյան
Ծնվել է 1966-ին, Բեյրութում: «Համբի 1921» ընկերության գործադիր խորհրդի հիմնադիր-նախագահն է: Անդամակցում է ներդրումների «Արապ» միջազգային ընկերությանը:
2001-2014 թթ. եղել է Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի բնակարանային հանձնախմբի անդամ:
2012-2014 թթ. եղել է Ազգային վարչության անդամ:
Մարզական կյանքին իր մասնակցությունը ցուցաբերել է ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն ) միջոցով: ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչության անդամ է:
2007-2010 թթ. եղել է Լիբանանի պասկետբոլի ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ:
2010-ից մինչ օրս Բեյրութի քաղաքապետական խորհրդի անդամ է:
Սերժ Հակոբ Չուխատարյան
Ծնվել է 1976-ին, Բեյրությում:
Եղել է Ս. Գրիգոր Լուսավորիչ սկաուտական միության անդամ և ստանձնել զանազան պաշտոններ: Եղել է նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ- Ս. Եղիա աթոռանիստ եկեղեցու երիտասարդաց համախմբի անդամ, նաև անդամակցել է ՀԿՀՄ-ին:
Ավարտել է Սեն Ժոզեֆ համալսարանը՝ որպես իրավաբան: 1988-ից անդամակցում է Փաստաբանների սենդիքային: Տարիներ շարունակ եղել է Հայկական պատգամավորական բլոգի իրավաբանական հարցերով խորհրդատու:
15 տարի շարունակ ստանձնել է Հայ կաթողիկե պատրիարքարանը ներկայացող փաստաբանի պարտականությունը:
Անդամակցում է Հայ կաթողիկե պատրիարքարանի տնտեսական խորհրդին և Հայ կաթողիկե համայնքի կալվածային հանձնախմբի խորհրդին: Զմմառու Տիրամոր վանքի՝ կալվածների հարցով փաստաբան է:
Նա երկու շրջանով եղել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ և պարտականություն ստանձնել խորհրդի իրավական հարցերով հանձնախմբում:
Ալեքսանդր Աբրահամ Մաթոսյան
Ծնվել է 1969-ին, Բեյրութում:
«Ալ Մաշրեք» ապահովագրական և վերաապահովագրական ընկերության նախագահն է:
Ղեկավարում է Եգիպտոսում նոր հաստատված «Միացյալ ապահովագրական ընկերություն» կազմակերպությունը: Լիբանանյան ապահովագրական ընկերությունների խորհրդի անդամ է:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի տնտեսական հանձնախմբի անդամ է: