|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբատիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ այրվում են ավտոմեքենաների առջևի հատվածները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:54-ին:
Այրվել են Lexus մակնիշի (վարորդը` Ռ. Մ.) և Opel Zafira մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոմեքենաների շարժիչի հատվածները՝ ամբողջությամբ, սրահները՝ մասամբ, ջերմահարվել են բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի ապակիները (կոտրվել էին) և մյուս բնակարանի արտաքին պատին ամրացված օդորակիչը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
ԱԻՆ մամուլի ծառայություն