| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Գրիգորյան, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Ուղևորներ՝ Սիրանուշ Ս.-ն (ծնված 1971 թ․), Վարսենիկ (ծնված 1960 թ.) և Ռուզաննա (ծնված 1965 թ.) Գ.-ները, Ռուզաննա Մ.-ն (ծնված 1957 թ.), Աշոտ Ա.-ն (ծնված 1989 թ.) և Արթուր Հ.-ն (ծնված 1990 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը: