Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա այն հայտարարությանը, որ որոշել են կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում պահպանել ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Հայերեն չի՞ ասել, մարդը պարզ ասել ա: Խելոք մարդ ա, որ ասե, ուրեմն մի բան գիտի»,- ասաց Սարոյանը:
Հարցին` չի՞ ստացվում, որ Կարեն կարապետյանին կանչել են, որպեսզի վարչապետ աշխատի, հիմա զրկում են այդ հնարավորությունից, պատասխանեց. «Իսկ դու ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չի եղել, ի՞նչ գիտես: Հիմա որ փոխվարչապետ աշխատավ, ի՞նչ ա փոխվելու, նույն բանը չի՞»:
Դիտարկմանը` նույնը չի, լիազորությունների տարբերություն կա, պատգամավորն արձագանքեց. «Ա'յ մարդ, դո՞ւ ես որոշում Կարեն Կարապետյանի տեղը, թե ինքը որտեղ պիտի աշխատի: Կարող ա էդ մարդուն իրա աշխատանքը դուր ա գալիս, մենակ պաշտո՞նն ա կարևոր, կարևորը լավ գործ անի, ինքը իրա ծրագրերը իրականացնի: Տենում եք, որ հայ ազգի մեջ տենց մարդիկ էլ կան, որ պաշտոնը կարևոր չի, կարևորը ազգի համար լավ բան անելն ա, թող լավ բան անի ազգի համար»: