կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 10:48
Առանց Կատեգորիա

Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու. «Ժողովուրդ»

Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:

Եվ, ըստ մեր տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան եւ Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին:

Ավելին, մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին եւ նաեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը:

Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում