Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Ըստ այդմ՝ Արմեն Մելքոնյանն ազատվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից. նախագահը Սմբատյանին նշանակել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
***
Արմեն Սմբատյանը ծնվել է 1954թ. նոյեմբերի 17-ին, Երևանում: 1980թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1981թ.` կոմպոզիցիայի բաժինները, 1985թ.` ասպիրանտուրան: 1982-87թթ եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենը: 1995-2002թթ զբաղեցրել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը (1994թ-ից` պրոֆեսոր): 1996-98թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-10թթ` Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 2010-13թթ` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը: 2014թ. նշանակվել է ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական: Հեղինակել է «Հայաստան» երգը: 1981-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: