կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-14 16:53
Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ 

Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։

Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։