|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Արման Հակոբյանը 1997-1999թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետի պաշտոնը, 1999-2002թթ․ եղել է ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը, 2002թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչը, արտաքին հարաբերությունների վարչության պետը, 2002-2006թթ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։
2006-2011թթ․ եղել է Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատարը, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
2011-2020թթ. Զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետի պաշտոնը։
2020-2021թթ. եղել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը՝ Բրազիլիա), այս տարվա հունիս-նոյեմբերին՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։