|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 36996 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 153814, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9833 պացիենտ, նվազել է 136-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 26243 անձ` վերջին մեկ օրում 509 անձ:
Ընդհանուր առմամբ, 700 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է: