|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ տեղի է ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մշակույթի նախարարության մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի ութ անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ թատրանում դեռևս 2016-ից անառողջ մթնոլորտ էր տիրում՝ հրաժարական էր տվել գեղարվեստական խորհուրդը, մութ պատմությունների հետ էր կապվում թատրոնի նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանի անունը: Թատրոնն անգամ հայտնվել էր փակման եզրին, իսկ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատականով՝ թատրոնում ստեղծված իրավիճակն ուղղակի ներքին անհամաձայնության և ստեղծագործական գործընթացում առկա տարբեր մոտեցումների հետևանք էր: