Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփեց քարոզարշավը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, ունենք մեծ ներուժ մեր երկիրը ֆանտաստիկ դարձնելու համար: Նա նշեց, որ քարոզարշավն արդեն ավարտվել է, և կարող է հայտարարել, որ ինքն իր հետ համերաշխ է:
«Չկա մի բան, որ ասել եմ եւ պատրաստ չեմ անել»,- հայտարարեց Կարապետյանը եւ հավելեց, որ չի հրապուրվել՝ ասելով մի բան, որ դիմացինին դուր գա: Նա վստահեցրեց, որ իրենք ազնիվ են եղել, ՀՀԿ-ի ծրագիրն էլ հավակնոտ է ու համարձակ:
«Ապրիլի 2-ին մենք որոշելու եք մեր ապագան: Վստահեք մեզ, ուռա»,- եզրափակեց Կարապետյանը:
Ելույթով հանդես եկավ նաեւ հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նա իր խոսքում նշեց, որ դեռ շատ անելիքներ ունեն:
«Վերջնական հանգրվանի պետք է հասցնենք այն, ինչ սկսել ենք»,- ասաց նախագահը եւ նշեց, որ լավ ապրելու համար պետք է նախ պաշտպանել լավ ապրելու իրավունքը:
Վերջում Սերժ Սարգսյանը հորդորեց ընտրել նրան, ում կցանկանան, բայցեւ հիշեցրեց, որ լավ ապրելու պայմանը տեւական աշխատանքն է:
Երբ նա ավարտեց ելույթը խոսափողին մոտեցավ Կարեն Կարապետյանը եւ կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց. «Բայց վերջում ընտրեք մեզ»: