|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ ՀՀ հյուսիսարևելյան (Տավուշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Կենտրոնակական կլինիկական հոսպիտալ, որտեղ վիրահատել են: Բժիշկների գնահատմամբ` զինծառայողի վիճակը կայուն ծանր է:
Հովհաննիսյանը դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց: