|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրպարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր: Թե ուր՝ մեր աղբյուրները չկոնկրետացրին:
«Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին: Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ՝ զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ: Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ինչ ֆինանսավորմամբ: «Պետբյուջեից մինչև բարերարներ»:
Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխություններ են սպասվում: Դրանք, թերևս, կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: