|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 12-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող մեկ հարկանի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 18:12-ին:
Ավտոտնակի տանիքում այրվել են 2 հակ անասնակեր և 2 հատ գերան:
ԱԻՆ մամուլի ծառայություն