Հունվարի 7-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Վան» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.31-ին, մարվել՝ 15.37-ին: Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող բենզալցակայանի տանիքում այրվել են կապրոնե տարաներ (10 հատ):