կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 15:28
Հասարակություն

Աղջիկներին ամենաշատն անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ

Աղջիկներին ամենաշատն անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ

Հայաստանում 2013 թվականին ծնված 19 հազար 570 աղջիկներից ամենաշատը` 953-ին, անվանել են Նարե, 823-ին` Մարի, 683-ին` Մանե, 678-ին` Միլենա եւ 556-ին` Անի:

Իսկ 22 հազար 200 տղա երեխաներից 1410-ի անունը ծնողները կնքել են Դավիթ, 1163-ին` Նարեկ, 693-ին` Գոռ, 603-ին` Հայկ եւ 600-ին` Ալեքս:

 

ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ով ներկայացրեց այս տվյալները, հայտնեց, որ անուններով հետաքրքրվողները շատ են, եւ նույնիսկ մարդիկ կան, ովքեր հետաքրքրվում են ամենաշատ տրվող անուններով, որպեսզի իրենք էլ իրենց երեխաներին այդ անուններով կոչեն: