կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 15:16
Քաղաքական

Հարցում. եթե ժողովրդին նախագահ ընտրելու հնարավորություն տրվեր` 39 տոկոսը կողմ կքվեարկեր Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Հարցում. եթե ժողովրդին նախագահ ընտրելու հնարավորություն տրվեր` 39 տոկոսը կողմ կքվեարկեր Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Եթե լինեին ՀՀ նախագահի համապետական ընտրություններ, դուք անձամբ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեիք Արմեն Սարգսյանին: Մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում  «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ-Փի-ՋԻ» ՍՊԸ-ն  հարցում է անցկացրել:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցվածների 41 տոկոսը պատասխանել է, որ` դեմ, իսկ 39 տոկոսը, որ կողմ կքվեարկեր Արմեն Սարգսյանին: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը քարոզարշավ չի իրականացրել, 39 տոկոս կողմն իրականում բարձր ցուցանիշ է:

«Մենք հետաքրքրվել ենք նաև, թե տեղյա՞կ են, արդյոք, որ ՀՀ Ազգային ժողովը 2018թ. մարտի 2-ին Հայաստանի չորրորդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին: Հարցվածների 82.7 տոկոսը պատասխանել է` այո, տեղյակ է այդ մասին, և միայն 17.1 տոկոսն է պատասխանել, որ տեղյակ չէ»,- հայտնեց Նավասարդյանը:

Հարցում է անցկացվել նաև` պարզելու, թե, մարդկանց կարծիքով, Արմեն Սարգսյանը որ ոլորտներում պետք է իրականացնի ծրագրեր: Ըստ այդմ՝ հարցվածների գերակշիռ՝ 39.2 տոկոսը պատասխանել է, որ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ պետք է քայլեր իրականացվեն, որին հաջորդում են տնտեսական՝ 32.9, սոցիալական՝ 27.9, առողջապահական՝ 20.7, և կրթական ոլորտներում /հարցվածների 18.7 տոկոսը/ փոփոխությունները: