Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն այսօր քննարկեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց ձայների` 61 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ այն միջամտություն է մարդու անձնական կյանքի իրավունքին: «Այդ միջամտությունը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ, ավելին` այն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում, դրա համար դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Դեմ քվեարկեց նաև ԱԺ մյուս ընդդիմադիր ուժը` «Ծառուկյան» դաշինքը:
Նշենք, որ Ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխություններով, ոստիկանական համակարգի ծառայողներին թույլատրվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Բացի այդ, տեխնիկական միջոցով խախտում հայտնաբերելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Կսահմանվի նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով: