կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 11:22
Քաղաքական

Հանրային խորհրդի մասին օրենքն ընդունվեց

Հանրային խորհրդի մասին օրենքն ընդունվեց

ԱԺ-ն շարունակում է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Քվեարկում են երեկ նիստում քննարկված հարցերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագիծն ընդունվեց ձայների` 64 կողմ 32 դեմ  հարաբերակցությամբ:

Հանրային խորհրդի կազմում նախատեսվում են փոփոխություններ։ Ի տարբերություն ներկայիս կազմի, նախատեսվում է խորհրդի 36 անդամի փոխարեն ունենալ 45-ը, որոնցից 15-ին կնշանակի կառավարությունը, մյուս անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Բարձրացվել է նաև խորհրդի անդամների տարիքային շեմը։ Եթե գործող օրենքը թույլատրում է խորհրդի անդամ դառնալ 18 լրացած անձանց, ապա նոր կարգավորումներով խորհրդի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած անձը։ 

Նախատեսվում է նաև ավելացնել ոլորտային հանձնաժողովների թիվը՝ 12-ի փոխարեն 15։ 

Խորհրդին առընթեր կստեղծվի ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ: