կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-22 13:08
Քաղաքական

Մենք ապագայի ծրագրեր ենք ներկայացրել. Վահրամ Բաղդասարյան

Մենք ապագայի ծրագրեր ենք ներկայացրել. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` գնաճը վերահսկելի է: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ճեպազրույցներին ժամին՝ անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում նկատվող թանկացումներին։

«Նախընտրական շրջանում մենք հայտարարել ենք, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե չենք ներկայացնելու` հանրության ձայնելը շահելու համար։ Հետընտրական խոստումների հետ կապված նույնպես պետք է այդպես լինի։ Մենք ռեսուրսները գնահատում ենք, անընդհատ խոսում ենք ինչպես անել, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնենք»,- նշեց Բաղդասարյանը։

Ըստ նրա` «Ելք»-ի առաջարկած տարբերակով՝ հարկերի իջեցումով, նման հարցը չի լուծվի։

Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն չի անտեսում թանկացումները ու դրանց հետևանքները մարդկանց բացատրելու համար նախատեսել է խորհրդարանական լսումներ, որոնք տեղի կունենան վաղը, ու դրանց արդյունքում կփորձեն բացատրել, թե որն է պատճառը։

«Մեր գնաճը 2.6 տոկոս է։ Ամեն ինչ համեմատության դաշտում պետք է նայել։ Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը 6.8-7.6 տոկոսի շրջանում է։ Դա սփոփանք չէ, բայց մենք իրավիճակին ենք նայում։ Մենք ապագայիծրագրեր ենք ներկայացրել ու այնպիսի քաղաքականություն պիտի կարողանանք վարել, որպեսզի հաջորդ տարի կենսաթոշակների ու աշխատավարձերի աճ ունենանք»,- ասաց պատգամավորը։