|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը», (ՀԱՆ ԲՀ) «Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ» և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայի» սկրինինգային ծրագիրը:
Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը: Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ունենալով ախտորոշել մարզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների ակնային հիվանդությունները: Ակնաբույժները և բուժքույրերը իրականացնելու են հիվանդների ակնահատակի նկարում, ակնային սկրինինգ և ախտորոշում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղեգրելով ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոց, որտեղ նրանք բարեգործական հիմունքերով ստանալու են լազերային բուժում: Աչքի շարժական հիվանդանոցը մարզում գործելու է 2018 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 20-ը։