Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքայի զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր:
«Շատ լավ ժամանակ ենք հանդիպել, շատ ուրախ եմ, որ ռազմավարությունը ընդունվեց և հիմա ռազմավարությունից բխող բոլոր բարեփոխումների գործընթացը սկսելու ճիշտ ժամանակն է»,- նշել է Ռոբերտ Կիրիենկոն:
Դավիթ Լոքյանն իր հերթին նշել է, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են սպասվում և պետք է հասցնել կարճ ժամանակահատվածում իրականացնել դրանք:
«Մենք ծրագրավորել ենք նախարարության գործունեությունը: Այն խնդիրները, որ ուղղակիորեն կախված են մեր գործունեությունից, ներառվելու են 2017 թվականի կառավարության գերակա ուղղությունների մեջ»,- ասել է նախարարը: Խոսելով ընթացիկ ծրագրերից` նա նշել է, որ ՏԿԶ նախարարությունը պատրաստվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մտնել մի գործընթացի մեջ, որով մասնակից կդառնա Հայաստանի բոլոր համայնքների հնգամյա ռազմարարության կազմմանը: Հատուկ մեթոդական ուղեցույցներով այնպիսի ուղղություններ կտրվեն այդ աշխատանքին, որ ապագայում այն դառնա ռազմավարության ստրուկտուրալ մաս:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածքային զարգացման բարեփոխումների գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ՝ յուրաքանչյուր մարզի համար տարածքային զարգացման ռազմավարության մշակումը, խորհրդակցությունների անցկացումը, ռազմավարության ընդունումը: Կողմերն ընդգծել են նաև աշխատանքների մեթոդաբանության վերանայման անհրաժեշտությունը: Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել տարածքային զարգացման ֆինանսավորման մեխանիզմում նոր միջազգային դրամաշնորհներ ներգրավելու և տարածքային զարգացմանն ուղղված ֆինանսավորման հիմահարցերին: Կարևորվել է կենտրոնական տարածքային և տեղական մակարդակով տարածքային զարգացման ցուցանիշների համակարգային փոխկապակցումը: