կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 14:00
Քաղաքական

Երկրորդ նախագահի գնահատականները մեղմացել են. Վահրամ Բաղդասարյան

Երկրորդ նախագահի գնահատականները մեղմացել են. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը շատ հարցերում մեղմացել է, և դա արտացոլված է նրա վերջին հարցազրույցում:

«Բավական մեղմ հարցազրույց էր, եթե համեմատենք նախորդների հետ: Եթե համեմատական ենք անցկացնում նախորդ հարցազրույցերի հետ, արդեն, կարծես, մեղմացել են երկրորդ նախագահի գնահատականները: Ինչ վերաբերում է միակուսակցական համակարգին և այլնին, նման բան չի կարող լինել: Միայն մեկ օրինակ կարող եմ բերել. եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում մանդատները բաժանվում էին հինգ-վեց կուսակցությունների միջև, հիմա այդ մեծամասնականը վերացել է, ու այդ ձայները պետք է բաժանվեն քաղաքական ուժերին»,- ասաց ՀՀԿ-ականը:

Նրա խոսքով` պրակտիկան ցույց է տվել, որ համամասնական ընտրակարգով որևէ քաղաքական ուժ 40 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել, և հիմնական ձայները հավաքվում են մեծամասնական մանդատների հաշվին:

«Բնականաբար, այս պարագայում, չի կարող որևէ քաղաքական ուժ հավակնել 40 տոկոսից ավելի ձայների: Ի՞նչ խոսք կա միակուսակցականության մասին, այստեղ ընդդիմադիրների դերն է մեծանում: Հակառակը` բազմակուսակցական պառլամենտի ձևավորում է, որտեղ բոլոր քաղաքական ուժերի դերակատարությունը մեծանում է»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ ԼՂՀ հարցում առաջին և երկրորդ նախագահների դիրքորոշումներն անփոփոխ են մնացել և համընկնում են: