Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը, թե գալու են` Երևանը գրավեն: Սա առաջացրեց նրա ծիծաղը: «Տո ղալաթ կանի, Ալիևը միշտ էլ ասել ա տենց»,- ասաց նա:
Դիտարկմանը` Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանում հանդիպումից հետո զոհ կա սահմանին, արձագանքեց. «Ա'յ մարդ, նո՞ր եք, դուք որտեղի՞ց եք եկել, հո թազա գալացածներ չե՞ք, ոնց որ ախպար էղնեք: Էդ ե՞րբ էր լարվածությունը հանգստացել, որ նոր սկսվավ: Թուրքի հետ ի՞նչ ձեռքբերում, թուրքին ով հավատա` թուրքից բեթար ա»:
Դիտարկմանը` , Սարոյանն ընդհատեց լրագրողին, ով հիշեցնում էր, թե Սերժ Սարգսյանն է ասել` Ալիևի հետ պայմանավորվել ենք: «Բայց Սերժ Սարգսյանն ասել ա` չի՞ լինի, թուրքը մնում ա թուրք, նույն էլ Սերժ Սարգսյանն ա ասում` որ թուրքը մնում ա թուրք»:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի կազմի փոփոխությանը, նա ասաց, որ փոփոխությունն իրեն չի մտահոգում: «Ճիշտ ա տենց, սուբորդինացիա գոյություն ունի: Հիմա երկրի նախագահը, ԱԺ նախագահը գնա նստի ընդեղ, վարչապետը ղեկավարի, էդ եղավ գո՞րծ: Ամեն ինչ նորմալ էթում ա ստից մուտիլովկա են անում: Խելացի մարդիկ եք, նայեք` էն վախտ երկրի գլխավոր գերագույն հարամանատարը նախագահն էր, հիմա վարչապետն ա: Հիմա ԱԺ նախագահն ու երկրի նախագահը գնան, նստեն, ենթարկվե՞ն վարչապետին: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ այս ամենն արվում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, Սարոյանը պատասխանեց. «Վատ կլինի՞ բա: Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: «Վատ ա ղեկավարում երկիրը»` դարձել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերն անընդհատ տալիս եք»:
Դիտարկմանը` խնդիրները չեն լուծվում, դրա համար էլ հարցերը նույնն են, արձագանքեց. «Էդ ո՞ր երկրում ա հալած յուղի պես թափված: Տասը տարի հետ գնա, չկա՞ր էդ արտագաղթը, վայ, լավ էլի»:
Վերջում Սարոյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իրեն է գոհացնում` որպես ղեկավար, այլև բոլորին: «Բոլորիդ ա գոհացնում, սենց խելոք ղեկավար չենք կարող գտնել»,- եզրափակեց նա: