կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 12:56
Քաղաքական

Կառավարությունը չի որոշում. ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի կոշտ ելույթը

Կառավարությունը չի որոշում. ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի կոշտ ելույթը

ԱԺ-ում աշխատանքները շարունակվում են թեժ մթնոլորտում: Նույնիսկ ԱԺ-ի մեծամասնությունը չի ընդունում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը սահմանադրական չէ:

Այս անգամ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ օրենքը սահմանադրական է: Նա հիշեցրեց, որ իր մտահոգությունը, որ արտահայտել էր, վերաբերում էր ընդդատության փոփոխությանը, որը, նրա կարծիքով, անթույլատրելի էր: «Շատ կարևոր է, որպեսզի մենք ապահովենք և երաշխավորենք դատարանի մատչելիությունը մեր քաղաքացիների համար: Ես ուրախ եմ, որ մեր առաջարկած փոփոխությունն ընդունվեց կառավարության կողմից, և իմ մտահոգությունը փարատվել է»,- բացատրեց նա:

Ապա պատասխանեց այն հարցին` օրենքը սահմանադրակա՞ն էր թե՞ ոչ: «Հրայր Թովմասյանին մեղադրում են, թե սխալ լուծում է տվել, այդպես չէ: Միանշանակ սահմանադրական է: Դրա համար երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը գնում է սահմանադրական օրենքի ընդունման կարգով: Կառավարությունը չի որոշում` մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք:  Ո'չ, դա մենք ենք որոշում (ԱԺ-ն-խմբ.). սա սահմանադրական օրենք էր և քննարկվել ու քվեարկվել է սահմանադրական օրենքի ռեժիմին համապատասխան»,- եզրափակեց Կոստանյանը: