Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 11:40
Տարածաշրջան

Վրաստանում Ցեղասպանության հարցը չմտավ լիագումար նիստի օրակարգ

Վրաստանում Ցեղասպանության հարցը չմտավ լիագումար նիստի օրակարգ

Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ: Շրջանային ժողովի Բյուրոն քննարկեց, սակայն դեմ քվեարկեց. հայտնում է jnews.ge/am-ը:

Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի Շրջանային Ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը հինգ հարց էր ներկայացված, որոնցից 4-ը Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների կողմից:

Ախալքալաքի «Հայրենասերները» դեկտեմբերի 1-ին դիմել էին Ախալքալաքի Շրջանային Ժողովին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ մասնավորապես նշված էին հետևյալ կետերը.

. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:

. Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:

. Խնդրել մեծամասնական պատգամավորին Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը: