Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրանեսթ»-ի ԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով գտնվում է Բրյուսելում, Yerkir.am- ին տեղեկացրեց, որ լիագումար նիստի աշխատանքները շատ արագ ավարտվել են:
«Այն, ինչ պետք է լիներ 2 օրում, մեկ օրում են ավարտել: Գլխավորը զեկույցներն ընդունվել են: ԵՄ ղեկավարների ելույթներն են հանվել և հարակից այլ թեմայի քննարկումները»,- ասաց Պողոսյանը:
Մեր դիտարկմանը, թե Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում պատվիրակությանը Բրյուսելից դուրս բերելու ուղղությամբ, և քննարկվում են Դրյուսելդորֆից, Ամստերդամից Երևան թռչելու ճանապարհները, նաև հարցին, թե այդ առնչությամբ որևէ նորություն կա՞ , Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ամենահավանականը` մեկնենք Ֆրանկֆուրտ, այնտեղից` Մոսկվա, որ կարողանանք մեր Մոսկվա-Երևան տոմսի մասն օգտագործել: Հենց վերջնական տոմսերն ամրագրեն, պարզ կլինի` երբ կմեկնենք, որ հասցնենք: Երևի վաղն առավոտյան շատ շուտ կգնանք»,- հայտնեց պատգամավորը: