|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր խորհրդարանում պատգամավորները վաղ առավոտից քննարկում էին ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը: Քննարկումից հետո արդեն` նիստի ընթացքում, հարցը դրվեց քվեարկության: 12 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով որոշումը չընդունվեց:
Գրեթե բոլոր պատգամավորներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ կողմ են Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, բայց այդ որոշումը կայացնելու համար պատեհ պահ չէ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից նշեց. «Բնական է, որ բոլորիս վաղեմի նպատակն է ԼՂՀ-ի ճանաչումը: Երբ կգա պատեհ պահը, ես վստահ եմ, որ խնդիրը պետք է դնենք քննարկման, և ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև ամբողջ միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը, բայց այս պահը պատեհ չէ, և ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ այս պահը պատեհ չէ նման որոշում կայացնելու համար, քանի որ այս որոշման ընդունմամբ սահմանին իրավիճակը կարող է ավելի լարվել: Նշենք, որ ԲՀԿ-ն ևս չմասնակցեց քվեարկությանը: