Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ծավալվում Երևան–Էջմիածին խճուղում գտնվող «Զվարթնոցի արծիվ» քանդակի շուրջ:
Նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգները պնդում են, որ Զվարթնոցի ուղենիշ արծիվը ստեղծվել է երկու մեծերի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և Երվանդ Քոչարի համահեղինակությամբ, իսկ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ՀԿ-ն պնդում է, որ Քոչարը քանդակի հեղինակը չէ, նա միայն նախագծի իրականացման փուլում բացառապես ունեցել է տեխնիկական բնույթի մասնակցություն:
Քոչարի ժառանգները որոշել էին հարցն իրավական հարթություն տեղափոխել:
«Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Թյուրիմացության արդյունքում առաջացած հետևանքները հարթելու նպատակով հայցում եմ ընթերցողի և ենթադրյալ հասցեատեր հանդիսացող «Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի ներողամտությունը»:
Yerkir.am_ի հետ զրույցում Իսրայելյանի թոռը` ճարտարապետ Արամ Ղանալանյանը, նշեց, որ իրենք հանդիպել են Քոչարի ժառանգների շահերը ներկայացնող փաստաբանների հետ, զրուցել նրանց հետ: «Մենք հայտարարություն ենք տարածել, սակայն խնդիրը մեծ առումով մնում է չլուծված: Այնուամենայնիվ, առաջիկայում հարցին գիտական մոտեցում կցուցաբերենք»,- ասաց նա:
«AM» իրավաբանական ընկերությունն էլ /հենց այս ընկերությունն էր պաշտպանում Քաչարի ժառանգների իրավունքները/ իր հերթին նշել է. «Փաստաբանական գործունեության լավագույն արդյունքը նմանատիպ վեճերի արտադատական լուծումն է: «AM» իրավաբանական ընկերությանը հաջողվել է ներկայիս փուլում առանց հետագա դատական քաշքշուկների ապահովել իրավական արդյունավետ լուծում Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների համար»: