|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծի հետ կապված քննարկում են ունեցել խմբակցությունում և որոշել, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ: