|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է «կողմնակի ուժերի՝ ընտանեկան կյանք ներխուժելն օրինականացնելու փորձերի վտանգների մասին»: Նա կոչ է արել մեծ զգուշությամբ վերաբերվել ընտանեկան բռնության մասին օրինագծին. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Կոմերսանտը»:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատրիարքության՝ ընտանիքի, մայրության և երեխաների պաշտպանության հարցերով հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում օրինագծի ընդունումն անթույլատրելի է համարել:
Ըստ Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ընտանեկան բռնության մասին օրինագիծը պարունակում է մի շարք իրավական թերություններ: Մասնավորապես՝ փաստաթղթի նորմերը հակասում են «գիտակցականության, արդարության և հավասարության՝ համընդհանուր ճանաչված իրավական սկզբունքներին», խախտում են իրավական որոշակիության սահմանադրական պահանջը, նաև կարող են հանգեցնել քաղաքացիների ու ընտանիքների իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումների: Նաև՝ օրինագիծն ունի լուրջ հայեցակարգային թերություններ, դրանցից են՝ հակաընտանեկան ուղղվածությունը և ներընտանեկան կոնֆլիկտների հրահրման պայմանները: Ըստ ՌՈւԵ-ի՝ փաստաթուղթը փաստացի պատիժ է սահմանում ընտանեկան կյանքի համար, և դրան աջակցում են կազմակերպությունները, որոնք կապ ունեն հակաընտանեկան արմատական գաղափարախոսությունների հետ (ԼԳԲՏ, ֆեմինիզմ):
Միաժամանակ, օրինագիծը հնարավորություն է ստեղծում երեխաների դաստիարակությունից ծնողներին կամայական զրկելու, երեխաներին ու ծնողներին բաժանելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՌԴ Դաշնային խորհուրդը հրապարակել է «ՌԴ-ում ընտանեկան-կենցաղային բռնության պրոֆիլակտիկայի մասին» օրինագիծը: Պետդումայի օրակարգ այն դեռ չի մտել: