Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասեր հայ հասարակությունը բազմիցս վայելել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին: «Ինստագրամի» իր էջումերաժիշտը գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստան»: Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցումհայտարարել էր, որ հրաժարվում է համերգներով հանդես գալ Թուրքիայում այնքան ժամանակ,քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանություններըորպես Ցեղասպանություն:«Ես հավատում եմ, երբ մարդիկնման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգներ ունենալ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներինավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը,որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիականմարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութայինդիվանագիտության փափուկ ուժը: Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրություններըհասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: