կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 18:54
Տնտեսական

Ձեր ձեռքերում է` օրենք ընդունեք, որ օրինակ` Առինջ-մոլը չստուգենք. Վարչապետ

Ձեր ձեռքերում է` օրենք ընդունեք, որ օրինակ` Առինջ-մոլը չստուգենք. Վարչապետ

Այսօր ԱԺ քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ՓՄՁ-ների խնդիրների մասին:Նա մեջբերեց վարչապետի խոսքերից մեկը, որ «պետք է թույլ տանք, որ ՓՄՁ-ները շնչեն»: Պտգամավորը կարծիք ունի, որ վարչապետի ենթակաները դա բառացի են հասկացել, քանի որ այժմ ՓՄՁ-ները միայն շնչում են, և չեն կարողանում եկամուտ ապահովել: Պատգամավորի խոսքով` ներկա պահին հանրապետությունում գործում է 74 365 ՓՄՁ որոնցից 68 117-ը գերփոքր, նրանք բոլորը միասին վճարում են 237 միլիոն դրամ տարեկան հարկ :

«Սա այն գումարը չէ, որ ամբողջ հարկային վարչարարությունը նետենք նրանց ուղղությամբ: Դա նաև Առինջ-մոլին է վերաբերում: Հանգիստ է պետք թողել այս ոլորտին, որ կարողանան աշխատել»,- ասաց պատգամավորը:

Հարցին պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը ասելով, որ կառավարությունը, ՊԵԿ_ը գործում են այն օրենսդրական դաշտում, որոնք ձևավորել են պատգամավորները, և ՓՄՁ-ների ազատ շնչելու, զարգանալու մեջ կառավարությունը չափազանց շահագրգռված է, քանի որ դա տնտեսության շարժիչ ուժն է:

Վարչապետի խոսքով` բազմաթիվ նորմատիվ իրավական փոփոխություններ են կատարվել, որի դեպքում ՓՄՁ գործունեությունը ավելի նորմավորված ու հանգիստ է դառնում:

«Մենք փաթեթ ենք ներկայացնելու հարկային ու մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Ինչ վերաբերում է Առինջ մոլին, վիճակագրությունը հետևյալն է` այնտեղ գործում են 748 սուբյեկտ, որից 157-ի մոտ շրջանառությունը մինչև 1 միլիոն դրամ է, 208-ի մոտ` 1-3 միլիոն դրամ, 204-ի մոտ` 3-5 միլիոն դրամ, մնացածի մոտ` 5 միլիոնից ավել է:Մենք ընդամենն ասում ենք` գալիս ենք հաշվառումն ապահովելու: Եթե դուք ունեք փաստեր, որ այլ շուկաներում մենք ավելի լոյալ ենք, ուրեմն ասեք` քննարկենք: Պետք է ընդամենը ՀԴՄ-ները տպեն, և մենք ապահովում ենք հաշվապահական ծառայություններով: Ձեր ձեռքերում է օրենք ընդունելը, ընդունեք օրենք, հարկային շեմը փոխենք, կամ ընդունեք օրենք` Առինջ-մոլը չստուգենք»,- ասաց վարչապետը: Եվ եթե ՓՄՁ-ները հրաժարվում են հաշվառում իրականացնել, ուրեմն տրամաբանական հարց է առաջանում, որ նրանք թաքցնելու բան ունեն: