|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկալի է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսված գումարներն ավելացվեն, բայց այսօրվա հնարավորությունն այն է, ինչ ներկայացված է բյուջեի նախագծի շրջանակներում: Նախարարն ընդգծեց, որ ճիշտ չէ պնդել, որ կարելի էր այլ ոլորտի հատկացումներ տրամադրելու փոխարեն դրանք տրամադրել սոցիալական ոլորտին։
«Ես ընդամենը մի ցուցանիշ կնշեմ, որ կենսաթոշակի` յուրաքանչյուր 1000 դրամ ավելացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամի ծախս։ Այլ ծրագրերի հետ եթե համեմատականներ ենք տանում, այդ կարգի գումարների մասին խոսք լինել չի կարող»,- նշեց նախարարը։